Տեսանյութ․Հանրային քննարկման տեսանկյունից գեрիների հարցը պետք է ամենափակերից լինի. այն միշտ մեր սեղաններին է. Ալեքսանյան

«Գերիների վերադարձը պետք է լինի ամենափակ հարցերից մեկը»:

Այս մասին ճեպազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հանրային քննարկման տեսանկյունից գերիների հարցը պետք է փակել, դնել դարակում, բայց հարցը միշտ մեր սեղաններին է ու մեր աշխատանքային քննարկումների անբաժան մասն է։

Հանրային ոչ մի քննարկում այս հարցին ոչ մի օգուտ չի բերում, եթե չասեմ՝ վնասում է, ոչ մի օգուտ չի բերում, երբեք»,- ասել է նա:

Անդրադառնալով Բաքվի բանտից հայերի ուղերձներին՝ Ալեքսանյանը հայտնել է, որ չի կարելի գերիների ասածը դարձնել հանրային քննարկման առարկա. «Ակնհայտ է, որ երբ գերիներն ինչ-որ բան հայտարարում են, դա միշտ չէ, որ գերիների կամքն է, որ իրենք ինչ-որ բան հայտարարեն»։

Ըստ պատգամավորի՝ հաճախ գերիների հայտարարածն իրենց սեփական մտքերը չեն։

Կիսվել սոց․ ցանցերում