Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։
Ղազարյանի նկատմամբ, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, 1 տարի փորձաշրջան է սահմանվել։
Լրագրողների հետ զրույցում, Ղազարյանն ասել է թեև դատարանը պայմանական կիրառել է ազատազրկում, բանտային կալանք չի սպառնում, սակայն ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։
«Այսինքն՝ եթե դատական վճիռը մնա անփոփոխ, սպառվեն բոլոր ատյանները, ապա ինձ բանտային կալանք չի սպառնում, բայց պատգամավորի լիազորությունները իրավունքի ուժով կդադարեցի»,- նշել է Էդգար Ղազարյանը։
