10 հազար դրամ և 1 տուգանային միավոր կկորցնի վարորդը՝ մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու դեպքում։ Գործող օրենքով՝ առանց մանկական պահող հարմարանքի երեխա տեղափոխելու համար նախատեսված է 5000 դրամ տուգանք:
🔺ՆԳՆ-ն նոր նախագծով առաջարկում է խստացնել ոչ միայն այս, այլև մի շարք այլ տուգանքներ։
🔺10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր էլ կկորցնի այն վարորդը, որը կփորձի շրջանցել «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները։
🔺Երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում մեքենա տեղակայելու դեպքում առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
