ՀՀ տարածք ներխուժած Ադрբեջшնի քաղաքացին կալանավորվել է

Դատարանը բավարարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ վերջինս 2 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով բնակիչներից մեկը վիրավորում էր ստացել։

Որից հետո Ադրբեջանցին դիմել էր փախուստի: Նասիմի Մուսաևը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այսօր նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։

Կիսվել սոց․ ցանցերում