Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում հրդեհ է տեղի ունեցել երկրի անվտանգության վարչության շենքում (ոստիկանություն)։
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Պորտ Սաիդից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Ականատեսների վկայությամբ՝ միանգամից մի քանի հարկերում հզոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել է։
Հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
