Հոկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-y, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, «BMW»-ն էլ կողաշրջվել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
