Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին և 12-ին, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև։
