Yandex-ի հետ կապված գրեթե ոչինչ չի աշխատում ՌԴ ու ԱՊՀ երկրներում

Yandex-ի հետ կապված գրեթե ոչինչ չի աշխատում ՌԴ ու ԱՊՀ երկրներում։ Տարօրինակն այն է, որ Yandex-ը տարիներ շարունակ հավաստիացնում էր, որ իրենց տվյալների կենտրոններն ու առհասարակ սերվերները գտնվում են Եվրոպայում, այնինչ ՌԴ-ում էին։ Չնայած էս մասով շատ երկար գրել էի 2019 թվականին մասնավորապես ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության կոնտեքստում։

Կարծում եմ դեռ երկար Yandex-ը անհասանելի կլինի իր Taxi, Map, Navigator, Delivery և այլ ծառայություններով։ Թերևս ամենաշատը տուժում են այն մարդիկ որոնց գումարները գտնվում են Yandex Bank-ում։ Ու եթե հնարավոր չլինի վերանագնել տվյալների բազաները ու նաև դրանց բեքափները, ապա հարյուր հազարավոր մարդկանց գումարներ պարզապես հնարավոր չի լինի նույնականացնել ու վերադարձնել, նաև բնականաբար Yandex Plus ու այլ բաժանորդագրություններ։

Հ.Գ. զարմանում եմ թե ոնց չեն ունեցել ռեզերվ ամպային պահոցներ թեկուզ չինաստանում կամ այլ բարեկամ երկրում։

Կիսվել սոց․ ցանցերում