Աստծո ամեն օր արթնանում էինք այն հույսով, որ այդ օրը ռմբшկոծություն չի լինի

Ուրեմն մի տեղ աչքովս ընկավ, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե արցախյան առաջին պատերազմի տարիներին իր երեխաները մանկություն չեն տեսել, ապրել են ադրբեջանական ավիացիայի ռմբակոծությունների տակ: Ուղղակի հիշեցնեմ. Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում այդ տարիներին հարյուր հազարավոր երեխաներ ու նաեւ չափահասներ են ապրել ռմբակոծությունների տակ: Աստծո ամեն օր արթնանում էինք այն հույսով, որ այդ օրը ռմբակոծություն չի լինի: Սահմանամերձ շրջաններում ապրողներս էլ, երբ Երեւանից մեր քաղաք կամ գյուղ էինք ուղեւորվում (դե այն տարիներին ձմռան ամիսներին նույնիսկ տրանսպորտ գտնելն էր շռայլություն), վստահ չէինք` տեղ կհասնե?նք, թե? ոչ:

Կիսվել սոց․ ցանցերում