Հոգով ճորտե՛ր, Հայաստանը երբեք Կալուգայի Տապռ գյուղը չի դառնալու․ ընդդիմության բայղուշի լացը․ Չախոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության՝ COP17-ի հետ կապված որոշ հայտարարությունների։

«Արժե՞ր COP-ի վրա էսքան փող ծախսել․ սա է ըննդիմության վերջին օրերի բայղուշի լացը, որովհետև ըստ ընդդիմության՝ Հայաստանը Կալուգայի Տապռ գյուղն է, չի կարող և իրավունք չունի միջազգային միջոցառումներ կազմակերպել, որովհետև ըստ ընդդիմության՝ Հայաստանն իրավունք չունի շփվելու միջազգային գործընկերների հետ։

Կարող է շփվել բացառապես ցարի իմացությամբ և հանձնարարությամբ, որովհետև ըստ ընդդիմության՝ Հայաստանը չի կարող ունենալ միջազգային գործընկերներ, կարող է ունենալ միայն մեկ գործընկեր, որի հետ պետք է շփվի բացառապես ճորտի կարգավիճակով։

Սա է ընդդիմության բայղուշի լացը։ Բայց աչքներիդ կերևա, հոգով ճորտե՛ր, Հայաստանը երբեք Կալուգայի Տապռ գյուղը չի դառնալու»,- ասել է Չախոյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում