ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԾԱՐԳՈ՛ ՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՁԱԳԱՆՔԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԾԱՐԳՈ՛ ՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՁԱԳԱՆՔԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ

Ես՝ Վանիկ Նիկոյանս, շնորհակալությունս եմ հայտնում արժանահավատ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արձագանքի և հրապարակային դիրքորոշման համար։

«Ժողովրդի ձայնը լսելի է»
հաղորդաշարի շրջանակներում ես՝ Վանիկ Նիկոյանս, պաշտոնական դիմում էի ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ բարձրացնելով Մասիս համայնքում նախընտրական գործընթացների ընթացքում հնարավոր քաղաքական ճնշումների, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան հնարավոր շահարկման վերաբերյալ մտահոգություններ։

Դիմումով խնդրել էինք ապահովել ներկայացված տեղեկությունների պատշաճ ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով բացառել քաղաքացիների նկատմամբ հնարավոր ճնշումները և երաշխավորել ազատ ու արդար քաղաքական մրցակցությունը։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ դիմել է ՏԻՄ ընտրությունների բոլոր այն մասնակիցներին՝ թեկնածուներին և ընտրողներին, որոնք կարծում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների՝ կոչ անելով անձամբ իրեն տեղեկացնել այդ մասին։

Վարչապետը մասնավորապես նշել է.

«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, [email protected] էլ. փոստի հասցեով։

Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»։

Ես՝ Վանիկ Նիկոյանս, շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրացված հարցին արձագանքելու և հնարավոր ապօրինի ճնշումների վերաբերյալ հստակ հրապարակային դիրքորոշում արտահայտելու համար։

Մեր համոզմամբ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը և քաղաքական հավասար մրցակցության ապահովումը պետք է լինեն պետական կառավարման հիմնարար սկզբունքները։

Միաժամանակ կարևոր ենք համարում, որ Մասիս համայնքի վերաբերյալ մեր պաշտոնական դիմումով ներկայացված տեղեկությունները ստանան պատշաճ և օբյեկտիվ ուսումնասիրություն իրավասու մարմինների կողմից, իսկ հնարավոր խախտումների հաստատման դեպքում ձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցներ։

Մենք կարևորում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է քաղաքացիների ազատ կամարտահայտության պաշտպանությանը և պետական կառույցների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

Շնորհակալություն, մեծարգո՛ վարչապետ, արձագանքի և հրապարակային դիրքորոշման համար։

Վանիկ Նիկոյան

Կիսվել սոց․ ցանցերում