Ինչու է աղմկում ընդդիմությունը․ իրենց սիրելի թեկնածուն ներքաշված է իրենց սիրելի ընտրակաշառքի մեջ․ Բաղդասարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:

Բաղդասարյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ընտրակաշառքի յուրաքանչյուր փաստագրված դեպք արժանանալու է պատշաճ իրավական գնահատականի»։

Բաղդասարյանը, ընդդիմությանը դիմելով, փաստել է՝ ամեն անգամ, երբ փորձեն ՀՀ քաղաքացուն ներքաշել հանցագործության մեջ, պատասխանը չի ուշանալու։

«Առաջարկում եմ զբաղվել քաղաքականությամբ, ոչ թե ամրապնդել տարբեր հանցագործ մեխանիզմներ»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում