Ողբերգական վթարից նոր ցավալի լուր․ ծնողներին կորցրած 5 երեխաներից մեկը մшհացել է

*Երևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանքը խլած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության», — հայտնել են նախարարությունից։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» բուժում ստացող երեխաներից մեկը։ Տուժած երեխաներից մի քանիսը գտնվում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

 

Կիսվել սոց․ ցանցերում