ՔՊ-ի կրկնահաղթանակը, ռոբա-սերժա-կալուգայա-կտրիճական ուժերի կապիտուլյացիան. Բա ոնց չասես՝ «ամոթ է»

  Եվ այսպես, հայտնի են հունիսի 7-ի ընտրություններից չորս ամիս անց տեղի ունեցած «միջանկյալ վերաքննության»՝ ՀՀ 19 համայնքներում համամասնական ընտրակարգով  կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների արդյունքները։ Դրանք, չնչին բացառությամբ, փաստում են երկու կարևոր հանգամանք՝ ընդդիմությունը, այդ թվում՝ վերաբրենդավորված և «ուժեղ», «հայկական», «նոր» էպիտետների ներքո մատուցված, կառավարող ուժին այլընտրանք չի դիտարկվում, ավելին՝ հետևողականորեն մաշվում է։ Մինչդեռ կառավարող ուժը, չնայած մաշվող ընդդիմության՝ անցած առնվազն 5 տարիներին բանեցրած «մաշեցուցիչ» գործիքակազմին ու քարոզչությանը, աճեցնում է  իր հանրային վստահության ցուցիչն ու մրցակցությունից դուրս թողնում ընդդիմությանը։ Նկատենք, որ  համայնքների մի մասում, որտեղ եղել են մրցակցային ընտրություններ,  ՔՊ-ն տարել է ջախջախիչ հաղթանակ։ Օրինակ՝ Արտաշատում, Ծաղկաձորում, Հրազդանում, Մարտունիում՝ մրցակցելով «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի հետ։ Հիշո՞ւմ եք՝ սույն կուսակցության ընտրացուցակի առաջին համարի,  այլ ընդդիմադիր ուժերի  որոշ կարկառունների՝ նախընտրական շրջանում արած  մեծաբերան հայտարարություններն ու հաթաթաները «ՔՊ-ին հայ ժողովրդի առաջ ծնկի իջեցնելու ու հատուցման հասցնելու», «համայնք առ համայնք ՔՊ-ին իշխանազրկելու», «անվերջանալի զիջումների շղթան կտրելու» մասին։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեր երկրում, անկախ ընտրությունների մասշտաբներից՝ համապետական, թե տեղական, մեկ սուբյեկտ է, որ ծնկի է բերում կամ պատվանդանին է կանգնեցնում քաղաքական ուժին, մեկ սուբյեկտ է, որ իշխանազրկում կամ իշխանությամբ է օժտում քաղաքական ուժին։  Եվ այդ մեկ սուբյեկտը հաստատ Դաշնակցությունը չէ, ոչ էլ «Ուժեղ Հայաստանը», ոչ էլ անգամ սույն կուսակցության հետ քաղաքական արիշ-վերիշների մեջ եղող «Ապրելու երկիր»-ն ու հանրությանն անհայտ ինչ-որ խմբակ՝ «Նոր դարաշրջանը», էլ չասած՝ «Հայկական քվե»-ն։  Այդ սուբյեկտը ընտրողն է և վերջ։

Ամբողջական նյութը՝

https://civic.am/news/124618?fbclid=IwY2xjawVMeItleHRuA2FlbQIxMABwZG9mAWJyaWQRMWlRbEwyM2Q3bFhLZUx0ckZzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEelRJ4xTPuCArIscrJbjGmdFZOCLb5YmqGyltOW0D69V-j61JLut7tLJfYb6o_aem_uEdC7fHap9gYfhN7JKOHiw

Կիսվել սոց․ ցանցերում