Լեռնшյին Ղшրшբшղի նախկին 3 նախագահները Ստեփшնшկերտում են. шդրբեջшնական կողմի հետ բանակցություններ են ընթացքի մեջ

Համացանցում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Հայաստանում են, իրականությանը չեն համապատասխանում:

«Երեքն էլ գտնվում են ԼՂ-ում, նրանք չեն լքել Ստեփանակերտը: Երեք նախկին ղեկավարներն էլ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ գտնվում են Ստեփանակերտում, ներկայումս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ»,- ՏԱՍՍ-ին հայտնել է նախկին նախագահներին մոտ կանգնած աղբյուրը:

ՏԱՍՍ-ը բանակցությունների ընթացքի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից առայժմ որևէ մեկնաբանություն չունի։

Նշենք, որ այս պահին Ստեփանակերտում է նաեւ ԼՂՀ ներկայիս ղեկավար Սամվել Շահրամանյանը։ Նա մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։

Կիսվել սոց․ ցանցերում