Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստան:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց:
Հաշվառված անձանց թիվը 89 հազար 167 է:
