Հուսանք՝ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։
Ինչպես հաղորդում է apa.az-ը, այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Անգլիկան եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին։
Ալիևը ևս մեկ անգամ ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի հարցում հանդես է եկել նախաձեռնությամբ, նշել է, որ տարածաշրջանում ի հայտ են եկել պատմական հնարավորություններ՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը, և անդրադարձել է Ադրբեջանի կողմից ներկայումս գործադրվող ջանքերին այդ ուղղությամբ։
