Շնորհավորական ուղերձ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուսանողական տարիները կյանքի ամենագեղեցիկ, հիշարժան ու կարևոր փուլերից են, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, այլև կյանքի արժեքները, նպատակներն ու ապագայի տեսլականը։
Դուք վաղվա օրվա կերտողներն եք, այն սերունդը, որի գիտելիքը, նախաձեռնողականությունը, ստեղծագործ միտքն ու պատասխանատվությունը կարող են դառնալ մեր երկրի, մեր համայնքի առաջընթացի և զարգացման կարևորագույն շարժիչ ուժը։
Մաղթում եմ ձեզ անկոտրում կամք, անսահման եռանդ, նորանոր հաջողություններ և համարձակ նպատակներ։ Թող ձեր ստացած գիտելիքները ծառայեն ի նպաստ մեր հայրենիքի, իսկ ձեր երազանքներն ու ձգտումները վերածվեն իրական ձեռքբերումների։
Հավատացե՛ք ձեր ուժերին, մի՛ վախեցեք, առաջ ընթացեք և միշտ ձգտե՛ք ավելիին։
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսանող։
Միշտ ձեր կողքին ենք՝ կրթված, զարգացած և հնարավորություններով լի ապագա կառուցելու ճանապարհին։
Կիսվել սոց․ ցանցերում