Անկեղծ ասած՝ բարկանում եմ, երբ Հովհաննեսի մասին ասում են՝ հեղինակություն չունի։ Ներեցե՛ք, բայց անցել են այն ժամանակները, երբ հեղինակություններ էին բուծում։
Հովհաննես Աբրահամյանը պարկեշտ է, ազնիվ , չի ծեծել, չի սպանել, չի թալանել, ոչ մեկի երեխայի հացին վայիս չի եղել, չի նվաստացրել մարդկանց… Շարունակե՞մ։ Կարծում եմ՝ միտքս հասկանալի է։
Եկե՛ք հարգենք բոլոր թեկնածուներին, և ամենակարևորը՝ աբովյանցու ընտրության իրավունքը։
Վերջիվերջո, այսօր ունենք արդար ընտրություններ, և աբովյանցին ազատ, անկաշկանդ ու առանց որևէ ճնշման կկայացնի իր որոշումը։ Իսկ այդ որոշումը պետք է հարգենք բոլորս։
Աբովյանի ապագան որոշելու է աբովյանցին։
