Նիկոլ Փաշինյա՛ն, քո անվան տակ ոմանք վտանգավոր խաղ են խաղում Մասիսում․ Սաշիկենք հետ չեն գալու

Նիկոլ Փաշինյա՛ն, քո անվան տակ ոմանք վտանգավոր խաղ են խաղում Մասիսում․ Սաշիկենք հետ չեն գալու։

Նիկոլ Փաշինյանի կողմից, գիտենք, որ Մասիս համայնքի ընտրություններում արհեստական միջամտություն և որևէ խոչընդոտ չի լինելու։ Դա իր կողմից հստակ քաղաքական որոշում է, և նման միջամտությունները նրա սկզբունքներին չեն համապատասխանում։

Բայց լավ լուրեր չեմ լսում։

Անուններ չեմ տալիս, քանի որ այս փուլում չեմ ցանկանում հնչեցնել դրանք։ Բայց իմացե՛ք՝ եթե այդ տեղեկությունները հաստատվեն, լավ չի անդրադառնալու այդ մարդկանց վրա։

Սա արդեն իրավունքի գերակայության սկզբունքի հետ խաղալ է։

Դե, իրավունքի գերակայության երաշխավորն էլ դու ես, Նիկոլ Փաշինյա՛ն։ Բայց տակից, քո անվան տակ, հրահանգներ են իջնում, որ ուժային և տեսչական գործիքակազմով փորձեն ազդել… Գիտես՝ ում վրա։

Բայց չմոռանանք՝ մենք ով ենք, հանձինս ինձ՝ Վանիկ Նիկոյանիս։

Թող հանգստանան։ Մենք մեր մեջ կարմիր գծեր ենք պահում, բայց այնպես են անում, որ ստիպված լինենք մեր գործելաոճը վերանայել․․․․․․․․։

«Իրավունքի գերակայություն»… Շատ չգրեմ։

Դավիթ Համբարձումյանին աջակցում ենք մենք՝ «ՆՈՐ ԲԱՐՔԵՐ» քաղաքական ճարտարապետությունը։

Թողե՛ք՝ համ ու հոտով անցնեն ընտրությունները։

ՆՈՐ ԲԱՐՔԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ։

ՍԱՇԻԿԵՆՔ ՀԵՏ ՉԵՆ ԳԱԼՈՒ․ ԴԱ ԱՆԵՐԿԲԱ Է։

Հ․Գ․ Կրկնեմ՝ այս ՏԻՄ ընտրություններն այլ բնույթ են կրում։ Դավիթ Համբարձումյանը մեր եղբայրն է։

Նիկոլ Փաշինյանին ընդունող և իրավունքի գերակայությունը պաշտպանող եղբայրներն էլ լավ չեն նայի իրավունքի գերակայության խաթարման այս փորձերին։

Ինքնագլուխ քայլեր եք անում, բայց ձեր առաջնորդի անվան հետ եք խաղում, այն էլ՝ ոչ ճիշտ տեղում։

Հարգանքով՝
Վանիկ Նիկոյան
Ժողովրդի Ձայնը Լսելի Է Նախաձեռնություն
Նոր Բարքեր Քաղաքական Ճարտարապետություն

Կիսվել սոց․ ցանցերում