Այսօր ավարտվեց իմ գործունեությունը «Ժողովուրդ» օրաթերթում։
Տարիներ շարունակ լրագրությունն իմ կյանքի անբաժան մասն է եղել։ Ես սիրել եմ, սիրում եմ և շարունակելու եմ սիրել իմ մասնագիտությունը։ Սիրել եմ իմ աշխատանքը, ապրել եմ յուրաքանչյուր հրապարակմամբ, յուրաքանչյուր բացահայտմամբ, յուրաքանչյուր պատմությամբ։
Իմ նվիրումը, աշխատասիրությունն ու մասնագիտական պատասխանատվությունը բոլորիդ աչքի առաջ են եղել։ Ես երբեք չեմ խնայել ուժերս, ժամանակս ու էներգիաս՝ իմ աշխատանքը պատվով կատարելու համար։
Այս տարիների ընթացքում եղել են դժվարություններ, բարդ իրավիճակներ, հաղթանակներ, հիասթափություններ, բայց երբեք չի մարել իմ սերը լրագրության հանդեպ։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եղել են իմ կողքին, վստահել են ինձ, աջակցել, համագործակցել և գնահատել իմ աշխատանքը։
Այսօր ես հրաժեշտ եմ տալիս «Ժողովուրդ» օրաթերթին, բայց ոչ լրագրությանը։ Իմ մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ, այն իմ ընտրությունն է, իմ կոչումն ու իմ կյանքի կարևորագույն մասնիկը։
Աշխատավայրերը փոխվում են, ճանապարհները՝ բաժանվում, բայց մասնագիտության հանդեպ սերը մնում է։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑԴ
ՄԻՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ


