Արդարադատության նախարարությունում հյուրընկալեցի Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։
Քննարկել ենք երկու նախարարությունների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը, դրա ընդլայնման նոր հնարավորություններն ու արդարադատության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վստահ եմ, որ մեր շարունակական երկխոսությունը նոր նախաձեռնությունների և արդյունավետ համագործակցության հիմք կհանդիսանա։
