Կան մարդ – ճանճեր, կան մարդ – մեղուներ. ԿՅԱՆՔԻ ԱՌԱԿ

Մի անգամ միլիարդատերը, վաստակած հանգստի ճանապարհելով իր հետ երկար աշխատած քարտուղարուհուն, որոշեց նրան մեկ-երկու միլիոն դոլար նվիրել, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա։

Եվ այդ ժամանակ քարտուղարուհին տարակուսած ասում է նրան.

– Ի՞նչ եք անում։ Ես առանց այդ էլ մի քանի միլիոն դոլար եմ կուտակել մինչև թոշակի անցնելը։

Միլիարդատերը.

– Բայց ինչպե՞ս եք այդքան գումար կուտակել։

– Ես միշտ մասնակցում էի ձեր հրավիրած հանդիպումներին։ Երբ դուք հեռախոսով ազատ հող կամ որոշ արժեթղթեր էիք գնում, ես նույնն էի անում, թեկուզ փոքր ծավալներով։ Ես պատճենել եմ ձեր գործողությունները: Այսպիսով, երբ դուք միլիոններ էիք վաստակում, ես հարյուր հազարավոր դոլարներ էի աշխատում: Եվ երբ դուք միլիարդ էիք վաստակում, ես միլիոն էի վաստակում:

ԿՅԱՆՔԻ ԼԱՅՖՀԱՔ. ում հետ շփվես՝ նրան էլ կնմանվես: Կան մարդ – ճանճեր, և կան մարդ – մեղուներ։

Մեղուն միշտ ձեզ կտանի դեպի ծաղիկները:

Խելացի մարդկանց հետ դուք կզարգանաք:

Լավ մարդկանց հետ դուք կհասնեք ձեր նպատակներին: Վատերի հետ դուք միշտ բացասական կլինեք:

Աշխատասերի հետ՝ կձգտեք: Խելացիի հետ՝ հանճար կլինեք: Իմացողների հետ բարձունքների կհասնեք։

Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր չունեն երազանքներ և նպատակներ։ Ովքեր միշտ բողոքում են կյանքից։ Նրանք ձեզ ցած կքաշեն։

Ճիշտ ստեղծեք և ընտրեք ձեր միջավայրը:

Կիսվել սոց․ ցանցերում