Ռпւսшստшնի սիրտը ցավում է Ղшրшբшղի հայերի համար. Պեսկով

Մոսկվան անհանգստացած է ղարաբաղցի հայերի ճակատագրով, ուշադիր հետևում է Ադրբեջանի կողմից նրանց իրավունքների պահպանմանը, ինչպես նաև շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շարունակելով.

«Մենք շարունակում ենք սրտանց ցավել Ղարաբաղի հայերի համար: Մենք ուշադիր լսում ենք մեր ադրբեջանցի ընկերների հայտարարությունները այն հայերի անվտանգությունն ու բոլոր իրավունքները ապահովելու մտադրության մասին, որ նախատեսում են Ղարաբաղում մնալու ցանկություն հայտնած մարդկանց համար: Մենք տրամադրում ենք նաև մարդասիրական օգնություն»,- հայտնել է նա Մոսկվայի դիրքորոշումը:

Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահները «շարունակում են իրենց գործունեությունը հումանիտար օգնության հոսքն ապահովելու այն հայերի համար հրատապ խնդիրները լուծելու համար, ովքեր չեն լքել Ղարաբաղը և մնում են այնտեղ»։

Կիսվել սոց․ ցանցերում