Հատուկ հնարավորություն шրցшխցիների համար` Թումո ակադեմիայում անվճար սովորելու, կրթաթոշակ ստանալու և 6 ամսում Թումո կրտսեր դասընթացավար դառնալու համար

Արցախցի դիմորդների համար հայտարարվում է Թումո ակադեմիայի ընդունելության հավելյալ փուլ․ տեղեկացնում են Թումո ստեղծարար կենտրոնից։ Դիմել կարող են 21 տարեկանը լրացած բոլոր արցախցիները` անկախ մասնագիտությունից, գիտելիքներից և փորձից: Ակադեմիան հնարավորություն է տալիս վեց ամսում ձեռք բերել նոր մասնագիտություն և, հաջողությամբ ավարտելու դեպքում, միանալ Թումոյի աճող թիմին: Ուսումնական ծրագրի ողջ ընթացքում ակադեմիայի բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ` 1-3 ամիսների ընթացքում` ամսական 75000 դրամ 4-6 ամիսների ընթացքում` ամսական 120000 դրամ Դասընթացները տեղի կունենան ինտենսիվ գրաֆիկով` շաբաթական 5 օր, օրական 8 ժամ տևողությամբ: Ներկայումս դիմումներ են ընդունվում հետևյալ մասնագիտություններով. Կապանում` ֆիլմերի ստեղծում, նկարչություն, գրաֆիկական դիզայն, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում Դիլիջանում` անիմացիա, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, գրաֆիկական դիզայն Երևանում` Երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, գրաֆիկական դիզայն Եթե բնակվում եք Երևանում, Դիլիջանում, Կապանում կամ այս քաղաքներին հարակից տարածքներում և ցանկանում եք նոր մասնագիտություն ձեռք բերել, դառնալ կրտսեր դասընթացավար և աշխատել Թումոյում, լրացրե՛ք հայտը այստեղ` https://tumo.org/sh/academyartsakh Դիմումների վերջնաժամկետ` հոկտեմբերի 15:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/696816.html?fbclid=IwAR2oZ2dwtITZHiumy8wp2ZgzDjqhAqejtai8QSD9yqI1LETOS-mQyQySzQM

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում