Արցшխի նախագահը գերեվшրվшծ չէ և չի տեղափոխվել Բաքпւ․ նա դեռ Արցшխпւմ է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Aravot.am-ից, որի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ։

 

Ինչպես գրում է կայքը,  վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը և հայտարարել, որ դեռ Արցախում է: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը:

Ավելի վաղ՝ ըստ լրատվամիջոցներում տարածվող տեղեությունների, հայտնել էինք, որ Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվել սոց․ ցանցերում