ԼՂ-ից բռ նի տեղшհшնվել և Հայաստան է ժամանել 100 632 անձ. Նազելի Բաղդասարյան

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 632 անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս:

 

Ժամը 16:00-ի դրությամբ գրանցվել է 96 940 հաշվառված քաղաքացի: 

 

ՀՀ տարբեր ԲԿ-ներում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղափոխված 324 բուժառու։

 

«Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում  8 երեխա», — ասաց խոսնակը։

Կիսվել սոց․ ցանցերում