✓Այժմ մոբիլ թիմերի ձևավորման փուլում ենք, որոնք, մասնագետներով համալրված կշրջեն այն կեցավայրերով, որտեղ տեղակայված են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հաշվի առնելով այս բարդ շրջանը` մենք ինքներս ենք օգնելու գտնել ամենամոտ պոլիկլինիկան կամ ամբուլատորիան` կցագրվելու, առողջապահական առաջնային կարիքները լուծելու համար:
✓Այսօրվա դրությամբ ութ հազար ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակից է դիմել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Դա մեզ օգնում է կարիքների իրատեսական գնահատում իրականացնել` նրանց առողջապահական հետագա ծառայությունները, բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:
