Հայաստանյան բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղափոխված 324 անձ

Առաջնային առողջապահությանն հաստատություններում արդեն իսկ կցագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8000 անձ։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը

«Հիշեցնեմ, որ պետք է դիմել տվյալ բնակավայրի ամբուլատորիան, որպեսզի ձեր առողջության հետ կապված խնդիրներն ավելի հարթ ընթանան և կարողանաք առաջնային օղակից օգնություն ստանալ», — նշեց Բաղդասարյանը։

Նա նաև շեշտեց, որ հայաստանյան բուժհաստատություններում այս պահին շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 324 անձ։

Կիսվել սոց․ ցանցերում