Մի կին իր տուն օձ է բերում և սկսում է խնամել նրան: Օձը իրեն հիանալի էր զգում: Բայց մի օր օձը հրաժարվում է սննդից, նա ոչինչ չէր ուտում: Կնոջ ջանքերը ոչ մի արդյունք չէին տալիս: Կինը օձին տարավ անասնաբույժի մոտ: Երբ բժիշկը զննեց սողունին, կնոջը մի քանի հարց տվեց: Բժիշկը հետաքրքրվեց արդյոք օձը գիշերը պտտվում է կնոջ մարմնի շուրջը:
Կինը պատասխանեց, որ իսկապես օձը ողջ գիշեր փորձում է գրկել իրեն և կինը մտածում է, որ նա իր երախտագիտությունն է հայտնում կնոջը: Մինչդեռ բժշկի եզարակացությունը սարսափեցրեց կնոջը. օձը պատրաստվում էր ուտել կնոջը: Օձը հրաժարվում էր սննդից, որպեսզի ստամոքսում տեղ ազատվի խոշոր կերի համար:
