Եվ ով է տեսել, որ եկեղեցին այսքան բաց-բաց հայտարարի, որ Կրեմլի կցորդն է.. ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։
«Եվ քո սեփական եկեղեցին իր հայտարարության մեջ նշի,
1. Թե բա՝ «հիասթափեցնող են Արցախում տեղի ունեցած ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության անհամաչափ արձագանքները, որոնք, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցան հանցագործությունների կանխարգելման և հակազդման համար» /իհարկե, հիասթափեցնող է, որևէ մեկը նրանց երեսը չի լվանա ու չի էլ կարող/, բայց սրա կողքին բառ չասի՝ Ռուսաստանն այդ միջազգային հանրության մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ, այդ ո՞ւմ «պատասխանատվության գոտում» տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, առաջինն ո՞վ կարող էր կանխել այն՝ Ռուսաստանը, որ այնտեղ է ռազմական կոնտինգենտով, թե՞ միջազգային հանրությունը, որ այնտեղ չէր…
2. Թե բա՝ «Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն: Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա»։
Ա-ն ասել եք, Բ-ն էլ ասեք….
Լավ եք անում, որ կոչ եք անում: Ես էլ եմ կոչ անում: Իսկ կասեք՝ եպիսկոպոս կիրիլներ՝ եթե դաշնակից պետությունը նույնիսկ զենք չի մատակարարում քեզ, որ ինքդ քեզ պաշտպանես, Արցախին տված իր վերջին սպառազինությունն էլ բանտիկով հանձնում է Ալիևին՝ որպես ռազմավար, թղթի վրա գրելով, որ դա ՀՀ ռազմական ներկայությունն է Արցախում, ո՞ւր գնա Հայաստանը, ում դուռը գնա, որ ձեր համար արկածախնդրություն չլինի… Թե դուք էլ եք մտահոգված Հռոմի կանոնադրությամբ, որով Հայաստանը միգուցե Ալիևին ու Ադրբեջանին գոնե փորձի քարշ տալ դատարա՞ն…
«Դաշնակցի» կամքին ու ցանկությանը հակառակ Ալիևին միջազգային դատարան տանելն է արկածախնդրությո՞ւն, թե՞ «դաշնակցի» դաշնակցային պարտավարությունները չկատարելու պատճառով այլ երկրների դռները զենքի համար թակելն է արկածախնդրություն, պարոնայք կիրիլներ,
Ա-ն ասել եք, Բ-ն էլ ասեք. ի՞նչ անի Հայաստանը, չանի այն, ինչ կարո՞ղ է ու պարտավո՞ր է…
3. Թե բա՝ «hորդորում ենք նաև որևէ ձևով տուրք չտալ համերաշխությունը խարխլող, ապազգային խմբերի ու խմբակների շահերն սպասարկող կործանարար քարոզչությանը»… Այդ ովքեր են ապազգայինը, ռուսիո սաստիկ ազգային կիրիլներ….
Արդե՞ն շատ չեք ինքնաբացահայտվում…
Ախր ոնց էինք ուզում, որ աղետը մեզ չայցելի…»։
