Ի գիտություն ենք ընդունում шլիևի հրաժարումը Գրանադայում սպասվող հանդիպումից. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն ընդունում է ի գիտություն այն, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։

Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Մենք մշտապես պարզ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար:

Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է չափազանց կարևոր լինել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղություն գտնելու համար։  Ահա թե ինչու պետքարտուղարն անձամբ է այսչափ ներգրավված՝ շարունակելով խոսել երկու երկրների գործընկերների և զրուցակիցների հետ»,- ասել է Պատելը։

Կիսվել սոց․ ցանցերում