8 միլիարդ դրամ հատկացվեց նախարարությանը. բռ նի տեղшհшնվшծ шրցшխցիների սոցվճարումները կմեկնարկեն

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացվեց, որպեսզի բռնի տեղահանված արցախցիներին միանվագ 100 հազար դրամով աջակցությունն ցուցաբարվի:

Նախարարությանը հատկացվեց 8 մլրդ դրամ, շահառուների թիվը 80 հազար է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բոլոր այն արցախցիներին, որոնք դեռ չեն հաշվառվել, հորդորեց անպայման հաշվառվել, որպեսզի կարողանան իրենք ևս շահառու դառնալ։

Նախարարը հավելեց, որ կլինեն մարդիկ, որ իրենց քարտային հաշվին կստանան 100 հազար դրամ նույնիսկ հենց վաղը, բայց վճարումներն ինտենսիվ կիրականացվեն երկուշաբթի օրվանից:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վերջին տվյալներով բռնի տեղահանվել է շուրջ 100 հազար 652 անձ:

Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195, հաշվառված անձանց թիվը՝ 91 հազար  924:

Կիսվել սոց․ ցանցերում