Կորած իննամյա աղջկան ողջ-առողջ գտել են առևանգողի պահարանում

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում երկօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է առևանգված իննամյա աղջիկը։ Նրան ողջ-առողջ գտել են իր առևանգողի շարժական տան պահարանում, հաղորդում է New York Post-ը:

Շառլոտ Սենան անհետացել է, երբ ընտանեկան շրջագայության մեջ էր Սարատոգա կոմսությունում գտնվող Moro Lake State Park-ում: Ընթրիքից հետո աղջիկն ընկերների հետ գնացել է հեծանվավազքի։ Հետո ընկերները վերադարձել են տուն, և Շառլոտան որոշել է ինքնուրույն ևս մեկ պտույտ անել:
Քանի որ աղջիկը երկար ժամանակ չի վերադարձել, ծնողները փնտրել են, բայց գտել են միայն հեծանիվը։

Դրանից անմիջապես հետո ոստիկանություն են դիմել ու հայտնել երեխայի կորելու մասին։ Ոստիկանները, փրկարարներն ու կամավորներն անմիջապես ձեռնամուխ են եղել որոնողական աշխատանքներին։

Ըստ CNN-ի՝ անհետացումից 2 օր անց առևանգողը նամակ է գցել ծնողների տան փոստարկղ՝ աղջկա համար փրկագին պահանջելով:

Ոստիկանները պարզել են նրա հասցեն։ Առևանգողն ապրում էր մոտակայքում գտնվող շարժական տանը։ Նրան ձերբակալել են, իսկ աղջկան ողջ-առողջ գտել են պահարանում։

Կիսվել սոց․ ցանցերում