Ֆրանսիայի պաշտպանության նախարարին հանձնարարական է տրվել. Կոլոննան՝ ռшզմшկшն աջակցության մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնին հանձնարարել է գնահատել Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի հնարավորությունները, հայտնում է France Info-ն։

«Մենք երկխոսություն ենք վարում Երևանի հետ՝ գնահատելու նրա սպառազինության կարիքը։ Սա նաև ավելի բարդ իրավիճակից խուսափելու միջոց է, որն այս անգամ անկասկած կհանգեցնի Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի կողմից կոշտ պատժամիջոցների»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ զենքի մատակարարման կոնկրետ ժամկետներ հայտնի չեն:

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել առաջիկայում պայմանագրի կնքման համար, որը ՀՀ-ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։

Կիսվել սոց․ ցանցերում