ԼՂ ղեկավարներին шռևшնգելը Հայոց ցեղшսպшնпւթյшն իրագործողների՝ երիտթпւրքերի ստորագրությունն է. Տիգրան Բալայան

Ստալինյան ոճի ֆիկտիվ դատավարությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին առևանգելը Հայոց ցեղասպանության իրագործողների՝ երիտթուրքերի ստորագրությունն է՝ ուղղված ժողովրդին իրենց առաջնորդներից զրկելուն։

Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը:

«Էթնիկ զտումների մոդելն ապացուցում է, որ Ադրբեջանի նախագահի խոստումները մոլորություն են»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կալանավորել է ԼՂ մի քանի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք փորձել էին հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան:

Կիսվել սոց․ ցանցերում