Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենը քննարկել են ԼՂ-ից տեղшհшնվածներին աջակցության ուղղությունները

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերին աջակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձել մասնավորապես բնակապահովման խնդրին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Կիսվել սոց․ ցանցերում