Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզել են որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը հրազենային վնասվածք ստացել, ինչպես նաև նրա ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով, վիրավորը 25-ամյա տղա է:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
