Դուրս եկեք, բացատրություն տվեք, թե ինչպես ձեր համախոհ ապուշությամբ ընտրված նախագահը տասը օր հետո ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր ստորագրեց․Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրում է․

Շուրջ մեկ տարի Արցախի իշխանություններին եւ ժողովրդին բարոյական, քաղաքական տեռորի ենթարկածները եւ 120 հազար մարդու ժենգյալով հացի, փիփերթա-խնջլոզային դիետա սահմանողները Երեւանու՞մ են, հանգիստ տեղավորվե՞լ են ,,նվեր ստացած,, բնակարաններում, բիզնես-գործերը կարգի բերելու հոգսի՞ն են տրված: Էս ժողովուրդը ձեզ ի՞նչ վատություն էր արել, ո՜վ հացկատակներ, որ նրան հայրենազրկեցիք: Ստեփանակերտից ամենժամյա ռեժիմով հարցազրույցներ էիք տալիս, հիմա ու՞ր եք, դուրս եկեք, բացատրություն տվեք, թե ինչպես ձեր համախոհ ապուշությամբ ընտրված նախագահը տասը օր հետո ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր ստորագրեց: Այդ թղթի տակ ձեզնից յուրաքանչյուրի ստորագրությունն էլ կա:
Կիսվել սոց․ ցանցերում