Առողջապահության նախարարը տեսակցել է վթարից տուժածներին

Վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:   Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Կիսվել սոց․ ցանցերում