Տավուշի սահմանամերձ գյուղերից մի քանի զանգ ստացա: Պարզվում է՝ Տավուշում լայնորեն տարածվել է մի քանի օր առաջվա «անկլավների թեմայի գույժը», թե դրանք արդեն տրված են.Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

Տավուշի սահմանամերձ գյուղերից մի քանի զանգ ստացա: Պարզվում է՝ Տավուշում լայնորեն տարածվել է մի քանի օր առաջվա «անկլավների թեմայի գույժը», թե դրանք արդեն տրված են: 3 տարի է բանական բոլոր մարդիկ Երևանում ու այնտեղ պայքարում են այդ խուճապը տարածողների դեմ: Բայց ում կասես. Երևանում վեր ընկած «ազգափրկիչ ու արցախափրկիչ պատուհասներ», բեզատչոտնիկ շան որդու նման այնպիսի մի թեթևությամբ են համակարգչի ստեղնաշարի վրա հավաքում այդպիսի տեքստը, առանց մտածելու, թե սահմանի վրա ապրող մարդիկ ինչ ապրումներ կունենան, ինչպես դա կազդի իրենց կարճաժամկետ, միջնաժամկետ պլանների վրա, այդ թվում հենց նման լածիրակների համար սահման պահելու վճռականության վրա: Այն որ ալիևստանը անկլավներ չէ, միջանցք չէ, այլ Երևան ու Սևան է պահանջում, ու հենց ատամը կտրի՝ հարձակման փորձ է անելու, դա որևէ մեկը չի հերքել ու չի կարող հերքել: Բայց, այ անուղեղներ, անհայրենիքներ, դուք ինչո՞ւ եք տարածում ալիևի նառատիվները…. Ուրեմն Ալիևը չգնաց Գրանադա ու Մակրոնը, Շոլցը, Փաշինյանը բռնեցինք նրա բացակայությամբ անկլավները նվիրեցի՞ն… Դուք գոնե ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչեր եք տարածում…. Դա տարածում եք, որ արցախցի բռնի տեղահավածներից ոչ մեկ Տավուշ ու սահմանամերձ գյուղեր չգնան ու գան ձեր հանրահավաքների՞ն… Դուք բարոյականության որևէ սանդղակ ունե՞ք… Եվ ինչու են այդ ամենը տարածում «ռուսական կողմնորոշմամբ»մարդիկ, որոնց պուտինը պետք է պատմած լիներ, թե ինչպես է Հայաստանը/ Նիկոլ Փաշինյանը պահանջել, որպեսզի նոյեմբերի 9-ի տեքստից դուրս հանվի «Զանգեզուրի միջանցքի» ու «անկլավների» հարցը… Չլինի՞ դուք էլ գիտեք, որ ձեր հյուսիսային տերերը բառացի դա խոստացել են Էրդողանին…

Կիսվել սոց․ ցանցերում