«Հшկшմшրտпւթյшն սրման մեղավորն Իսրայելն է»․ Կատարի ԱԳՆ

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելն է մեղավոր Պաղեստինի հետ հակամարտության սրման համար:

«Կատարը մտահոգություն է հայտնում Գազայի հատվածում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև կողմերին կոչ է անում դադարեցնել էսկալացիան և առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,- նշված է Կատարի ԱԳՆ հաղորդագրությունում։

Կատարի ԱԳՆ առանձին կետով ընդգծել է․ «Արտաքին գործերի նախարարությունը համարում է, որ լարվածության սրման պատասխանատվությունը բացառապես Իսրայելինն է, քանի որ իրավիճակի սրումը պայմանավորված է Պաղեստինի ժողովրդի իրավունքների շարունակական խախտումներով»։

Կիսվել սոց․ ցանցերում