Կարդում ես ու չես հավատում. մի քանի հարյուր արաբ, մալաթիայի տոնավաճառի մայկեքով, չստիկներով սարսափազդու անակնկալի են բերում 21-րդ դարի հետախուզություն, բանակ ունեցող պետությանը, 40-45 կիլոմետր մխրճվում երկրի խորքը, գրավում 7 շրջան, ռազմական բազաներ, 600-ի կարգի մարդ սպանում, այդ թվում էլիտար ռազմական ստորաբաժանման հրամանատարին, գերեվարում 700 կարգի զինվորականներ, քաղաքացիական անձանց ու հետները ետ տանում Գազա…
Բացարյակ հասկանալի է, որ այդ 6-7 հարյուրը գրաված տարածքները պահել չէին կարող։ Այսինքն նպատակը Իսրայելին ու նրա զինված ուժերին ստորացնելը, նվաստացնելն էր… Ինչը ստացվեց…
Իրանի նախագահը արդեն ձևակերպել է’ եթե այսքանից հետո Իսրայելը շարունակի պատերազմ բզբզալ, ապա թող հիշի, որ հավասարակշռությունը փոխված է.. Մոտավորապես այսպես… Այսինքն, Իրանը հասկացնում է, որ Իսրայելին սիպեցին առերեսվել իր իրական կարողությունների հետ…
