ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնվել է «ՀԱՄ ԱՍ»-ի առաջնորդ Այմшն Յпւնիսը․ ավերվել է նրա տունը

Այսօր առավոտյան «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Այման Յունիսը սպանվել է: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։

 

Նուսիրաթում գտնվող նրա տունը ավերվել է իսրայելական բանակի հարձակման հետևանքով։ Փլատակների տակ հայտնաբերվել է  «ՀԱՄԱՍ»-ի զինյալների առաջնորդի դիակը։

 

Լրատվամիջոցները նաև կադրեր են հրապարակում տան ավերակներից, որոնց տակ մնացել է  «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի դիակը։ Հավելենք, որ այս մասին գրում են միայն լրատվամիջոցները և տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

Կիսվել սոց․ ցանցերում