ՀԱՄ ԱՍ-ը Իսրայելում ռпւս աղջիկների է գերեվшրել (տեսանյութ)

Պաղեստինցիները Իսրայելի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում գերեվարել են նաեւ ռուս աղջիկների

Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Նախ նշվում էր, որ գերեվարվել է մոսկվացի Ելիզավետա Պրուդնիկովան, ապա հաղորդվեց, որ, ըստ ամենայնի, խոսքը գնում է նրա քույրիկի մասին:

Կորել է նաեւ Օլգա Պիլնիկը: Երկուսն էլ գնացել էին Իսրայել` մասնակցելու Nature Party երաժշտական փառատոնին, որը նախատեսված էր երկր հարավում, եւ հենց այդ տարածք էլ ներխուժել է ՀԱՄԱՍ-ը:

Սոցցանցերում տարածվում է տեսանյութը, թե ինչպես են փառատոնի մասնակիցները վազում դեպի իրենց մեքենաները` ռազմական գործողությունների վայրից հեռանալու համար:

ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ ռուս երկու աղջկա գերեվարման մասին տեղեկությունը ճշտում են:

Տեղեկություններ կան, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները գերեվարել են նաեւ նույն փառատոնին մասնակցող գերմանացի աղջիկների:

Տեսանյութերը` փառատոնի վայրից, որտեղ ներխուժել են պաղեեստինցիները` «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում:

Կիսվել սոց․ ցանցերում