Իսրայելում կարգադրել են ամբողջ երկրի դպրոցներում չեղարկել բոլոր դասերը առաջիկա երկու օրվա ընթացքում, հայտնում է Haaretz-ը։
«Առաջիկա երկու օրերի ընթացքում դասեր չեն անցկացվի ողջ Իսրայելում», – ասվում է հրապարակման մեջ:
Նախօրեին Իսրայելի կրթության նախարարությունը հայտնել էր, որ ողջ երկրում դպրոցներն ու մանկապարտեզները փակ կմնան՝ սրվող հակամարտության պատճառով:
