Հռոմի պապը մեկնաբանել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել զինված հակամարտություններն Իսրայելում և Պաղեստինում՝ ասելով, որ ահաբեկչությունն ու պատերազմը հանգեցնում են միայն մահվան և տառապանքի։

«Ես մտահոգությամբ և ցավով հետևում եմ այն ​​ամենին, ինչ տեղի է ունենում Իսրայելում, որտեղ բռնությունը բռնկվել է ավելի մեծ տեմպերով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին՝ աղոթելով նրանց և բոլոր նրանց համար, ովքեր սարսափի և անհանգստության ժամեր են ապրում»,- ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո:

Կիսվել սոց․ ցանցերում