Սամվել Շահրամանյանը, որ ստորագրել է Արցшխի լուծարման հրամանագիրը, անշուշտ՝ սպшռնшլիքի տակ, բայց դա էական չէ, իրավունք չունի որևէ պաշտոն զբաղեցնել.Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանը գրում է․

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Ես չգիտեմ՝ Վտարանդի կառավարություն հիմնադրելը առողջ գաղափար է, թե՝ ոչ: Օրինակ, ի՞նչ է տվել Աբխազիայի Վտարանդի կառավարությունը, որ 30 տարի գործում է Թբիլիսում: Պետք է լուրջ ուսումնասիրել և հասկանալ:
Բայց մի բան հաստատ է:
Սամվել Շահրամանյանը, որ ստորագրել է Արցախի լուծարման հրամանագիրը, անշուշտ՝ սպառնալիքի տակ, բայց դա էական չէ, իրավունք չունի որևէ պաշտոն զբաղեցնել:
Որևէ պաշտոն չեն կարող զբաղեցնել այն 22 պատգամավորները, որոնք Երևանի իրենց տերերի հրահանգով իրականացրեցին հեղաշրջում՝ էլ ավելի մոտեցնելով աղետն ու փակելով Արցախում հայ ժողովրդին պահելու վերջին հնարավորությունը:
Աղետից մեկ րոպե առաջ իշխանության ձգտումն ու փողի հոսքերի կառավարումը, մեղմ ասած, արդարացում չունի:
Սամվել Շահրամանյանը և դավադրությանը մասնակից բոլոր պաշտոնյաները/պատգամավորները պետք է խոսեն ու պատմեն, թե ով, ինչպես և ինչու եփեց այս ողբերգությունը: Առնվազն պետք է խոսեն լրագրողների առաջ:
Հ Գ անշուշտ, 44֊օրյա աղետի և վերջին երեք տարիների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
Թ. Հ.
Դովեղ, 9 հոկտեմբեր, 2023
Կիսվել սոց․ ցանցերում