«Եթե Բшքուն լուրջ վերաբերվեր հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»․ԵՄ առաքելության վրա կրակ բացելու մասին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։

«Դա անընդունելի է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։

Կիսվել սոց․ ցանցերում