ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի բարբաջանքները «Եթե սահմանազատում լիներ, կիմանային՝ արդյո՞ք Ադրբեջшնը հարձակվել է Հայաստանի տարածքների վրա»։

Հարություն Մկրտչյանը գրում է․

ՌԴ փոխարտգործնախարար
Միխայիլ Գալուզինի բարբաջանքները 👇
▪️<<Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը։
Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը,տեսնենք ինչպիսին կլինի արձագանքը հայկական կողմից>> ։
▪️«Եթե սահմանազատում լիներ, կիմանային՝ արդյո՞ք Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքների վրա»։
▪️«Եթե կողմերը ի սկզբանե իրականացնեին այն, ինչ պայմանավորվել են 2020թ․ նոյեմբերին, այն է՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, այդ ժամանակ պարզ կլիներ, թե ով որտեղ է հարվածել, ով ինչ և ինչպես է գրավել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ անդամները, հավատարիմ լինելով իրենց դաշնակցային պարտավորություններին, լիովին պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը, տեղակայման դեպքում, հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում շատ ավելի լուրջ կայունացնող գործոն կծառայեր, քան Երևանի կողմից իր տարածք հրավիրված, այսպես կոչված, Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը, մեր հավաստի տվյալներով, զբաղվում է միայն հետախուզական գործունեությամբ» ։
<<Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունները իրականացվում են հենց խաղաղապահների միջոցով ,
կարծում եմ ,ապագայում եւս դուրս եկածների մի որոշակի զանգված հետ է գալու եւ խաղաղապահները նաեւ ապագայում են անհրաժեշտ լինելու `անվտանգության ապահովման համար>>։
Կիսվել սոց․ ցանցերում